Menu
Guide
About Armenia
How to get a visa
Regions of Armenia
History of Armenia
Armenian Church
Haiots Ashkharh
Armenian resorts
Photos on Armenia
Cultural workers
Armenian cuisine
Maps
Tour operators
Itineraries
Yerevan
Useful linkes
Armenian alphabet
Sport
Beauty contest Miss Internet Armenia
Literary pages
Contacts
Guest book
Add to news
Haiots Ashkharh
Karabagh
Nakhichevan
Javakhk
Jugha (Julfa)
Nakhichevan Fellow Countrymen
International Club of Tbilisians
Search
TV/Radio
TV/Radio
Mass Media
Mass Media
Top
Ðåéòèíã@Mail.ru

Rambler's Top100

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՎՆԸ
Êàòåãîðèÿ: Haiots Ashkharh | Íîâîñòü îò: Admin | 26.07.2007, 01:53

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՎՆԸ
--------------------------------------------------------------------------------

Լոյս է տեսել Ռաֆայէլ Համբարձումեանի ՙԳարեգին Նժդեհ, ամբողջական կենսագրութիւն՚ (Երեւան, 2007 թ. 520 էջ) աշխատութիւնը, որը Գարեգին Նժդեհի ցայսօր հրապարակուած գիտական ամենաամբողջական կենսագրականն է:

Հայաստանի անկախութեան վերականգնումով նոր էջ բացուեց հայոց պատմագիտութեան համար: Խորհրդային ամբողջատիրական համակարգի օրոք արգելք էր դրուած բազմաթիւ թեմաների ու յատկապէս ազգային ազատագրական պայքարի եւ նրա նշանաւոր դէմքերի կեանքն ու կենսագրութիւնը լուսաբանող փաստերի վրայ: Նրանց վերաբերեալ բազմաթիւ վաւերագրերը պահւում էին գաղտնի պահոցներում ու անմատչելի էին ուսումնասիրողներին եւ անհնար էր դրանց հրապարակումը: Ամբողջատիրական համակարգի վերացումը պատմագիտութեանը ազատեց գաղափարական կապանքներից եւ հնարաւորութիւն տուեց յատկապէս հայոց ազատամարտի լուսաբանումը քաղաքական ոլորտից տեղափոխել գիտական ոլորտ, այն ներկայացնել այնպէս, ինչպէս եղել է:

Մեր ժողովրդի մեծագոյն զաւակներից մէկի մասին Ռ. Համբարձումեանի սոյն վարքագրութիւնը այդպիսի եզակի մի աշխատութիւն է, որտեղ առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ են դրւում Գարեգին Նժդեհի կենսագրութեանը վերաբերող բազմաթիւ փաստաթղթերի ու այլ տուեալներ:

Հեղինակը մէջբերելով Գարեգին Նժդեհի մասին եղած բազմաբնոյթ նիւթերից ու ինքնակենսագրութիւնից առանձին տուեալներ, յատկապէս խորհրդային բանտում նրա գրած բազմաթիւ նամակների, գրութիւնների, յօդուածների եւ հարցաքննութիւնների արձանագրութիւնները, վեր է հանում նրա հայրենատիրական (Նժդեհի բառն է) գործունէութիւնը 1918-1955թ. ընթացքում: Յատկապէս արժէքաւոր է Ղարաքիլիսայի ճակատամարտում Գարեգին Նժդեհի ունեցած վճռական դերակատարութեան հիմնաւորումը եւ դրա հետ կապուած` ճակատամարտի առանցքային նշանակութեան բացայայտումը, որը հայոց պատմագիտութեան չուսումնասիրուած խնդիրներից է: Թէեւ թռուցիկ, այնուամենայնիւ հեղինակը ներկայացնում է Նժդեհի մասնակցութիւնը Վանի, Կարսի, Արարատի (նախկինում` Դաւալու), Վեդիի, Աւշարի, Եղէգնաւանի (նախկինում Շիդլու), Խալիսայի (այժմ` Նոյակերտ) ու այլ վայրերի կռիւներին, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութիւնը վերացնելու նպատակով Թուրքիայի եւ Ադրբէջանի կազմակերպած` հանրապետութեան թաթար բնակչութեան 1919 թ. ապստամբութիւնները ճնշելու գործողութիւններին նրա կարեւոր դերակատարութիւնը: Գրքում մատնանշւում է Գ. Նժդեհի հիմնած Սիւնիքի ու Լեռնահայաստանի հանրապետութիւնների վճռական նշանակութիւնը հայոց պետականութիւնը պահպանելու մէջ: Ցոյց է տրւում թուրք եւ բոլշեւիկ զինակցութեան դէմ մարտնչող Սիւնիք-Կապարգողթի, որպէս բոլշեւիկեան վիթխարի կայսրութեան տարածքում գործող վերջին ժողովրդավար պետական միաւորման, միջազգային նշանակութիւնը: Գարեգին Նժդեհի գլխաւորութեամբ զանգեզուրցիների անհաւատալի յաղթանակները ճակատագրական նշանակութիւն ունեցան Հայաստանի համար` խափանելով երկրամասը հայաթափելու եւ այն Ադրբեջանին բռնակցելու ձգտումը, որի իրականացման դէպքում Հայաստանը կը կտրուէր հարեւան Պարսկաստանից եւ կը պարփակուէր աննպաստ ու վտանգաւոր սահմաններով` շրջապատուելով մի կողմից թուրքական երկու թշնամական պետութիւններով, միւս կողմից Վրաստանով` հայութեան նկատմամբ ունեցած իր անկայուն ու փոփոխական վերաբերմունքով: Զանգեզուրի նշանակութիւնը մեծ էր նաեւ այն առումով, որ 1921թ. փետրուարեան ապստամբութիւնից յետոյ մեծ թուով պետական, կուսակցական, հասարակական գործիչներ ու բազմաթիւ հայ մտաւորականներ կոմունիստների հալածանքից ու նախճիրից փրկեց, Պարսկաստան անցկացրեց ազատ Լեռնահայաստանը:

Ռ. Համբարձումեանի աշխատութիւնը հնարաւորութիւն է տալիս բազմակողմանիօրէն ճանաչելու մեծ զօրավարի գործի իսկական էութիւնը, յատկապէս տարօնականութեան մանրամասները: Առաջին անգամ նշւում է, որ Գ. Նժդեհի մշակած գաղափարախօսութիւնը, մասնաւորապէս ցեղակրօնութիւնը ու յատկապէս տարօնականութիւնը Հայկ Նահապետի հիմնած եւ հայոց Ոսկեդարում մշակուած ազգային գաղափարախօսութեան ինքնապաշտպանական վարդապետութեան` Մամիկոնեան ուխտի (ՙՈւխտ Մամիկոնէից՚) վերականգնումը, զարգացումն ու արդիացումն է, որի հիմքում ընկած է հայոց քրիստոնէական հաւատքը` հայադաւանութիւնը:

Գարեգին Նժդեհը, իր գաղափարախօսութեան հիմքում ունենալով հայոց քրիստոնէականը, ինչպէս նշում է հեղինակը, քրիստոնէութիւնն nւ հայրենասիրութիւնը իրար հետ շաղախելով ու շաղկապելով ստեղծել է գաղափարական հզօր մի պատուանդան: Նժդեհի այս ծրագիրը այսօր եւս կարեւորւում է մեր ժողովրդի յատկապէս նոր սերնդի համար, որ ներկայ պայմաններում օտար ազդեցութիւնների տակ շփոթուած` փորձում է իր ուղին գտնել եւ իր ազգասիրական ձգտումները իրականացնել, իր առջեւ ունենալով Նժդեհեան գաղափարախօսական փարոսը` տարօնականութիւնը:

Գարեգին Նժդեհի 1918-21թթ. գործունէութեան, մասնաւորապէս Զանգեզուրեան հերոսամարտի մասին շատ են գրել, սակայն շատ քիչ է գրուած նրա պատերազմեան եւ յետպատերազմեան շրջանի գործունէութեան մասին` վերոնշեալ պատճառներով: Ահա թէ ինչու առաւել արժէքաւոր է նրա գործունէութեան այդ շրջանի ուսումնասիրութիւնը:

Դիւանագիտական բազմապիսի փաստաթղթերի ու տպագիր աղբիւրների վկայակոչումներով Ռ. Համբարձումեանը հանգամանօրէն լուսաբանում է Գ. Նժդեհի հայանպաստ գործունէութիւնը նախ գերմանական իշխանութիւնների հետ, երբ այդ երկիրը յաղթում էր բոլոր ճակատներում եւ ապա, արդէն որպէս բանտարկեալ` խորհրդային իշխանութիւնների հետ: Վերջին իրողութիւնը եզակի ու աննախադէպ է յատկապէս այն տեսակէտից, որ առանց որեւէ գաղափարական զիջման, տասնմէկ տարուայ խոշտանգումներին դիմակայելով հանդերձ, Նժդեհը, օգտուելով Թուրքիա ներխուժելու Խորհրդային Միութեան մտադրութիւնից, բանտից կարողանում է ԽՍՀՄ իշխանութիւնների հետ գործակցութեան հող նախապատրաստել Արեւմտեան Հայաստանը Խորհրդային Միութեանը միացնելու խնդրի շուրջ:

Հեղինակը Գարեգին Նժդեհին ներկայացնում է որպէս բազմահանճար մի անհատականութիւն` մատնանշելով նրա գործունէութեան գրեթէ բոլոր բնագաւառները. որպէս 20-րդ դարի առաջին կէսի համաշխարհային ռազմական ու իմաստասիրական մտքի խոշոր ներկայացուցիչ, անզուգադիր զօրահրամանատար, ռազմարուեստի ու ռազմահոգեբանութեան տեսաբան, հրապարակախօս, հասարակական ու ազգային գործիչ, օրէնսգիր, պետութեան ղեկավար եւ այլն:

Ռ. Համբարձումեանը տալիս է Գ. Նժդեհի տպագիր ու անտիպ, ինչպէս նաեւ կորած աշխատութիւնների, իր մասին տպագրուած գրքերի ցայսօր եղած ամենաամբողջական մատենագրութիւնը:

Ամփոփելով նշենք, որ յանձին Ռ. Համբարձումեանի գրախօսւող գիտական բարձրարժէք մենագրութեան, ստեղծուել է անզուգադիր հայորդու կեանքի ու գործունէութեան վերաբերեալ համապարփակ, կուռ ու ամբողջական գեղեցիկ շարադրանքով աշխատութիւն, որը միանգամայն նոր խօսք ու ներդրում լինելով նժդեհագիտութեան մէջ, մնայուն աւանդ է նաեւ հայոց նորագոյն պատմութեան ուսումնասիրութեան ասպարէզում:

ԷԴԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆէսոր
Advertisement
LANGUAGE/ßÇÛÊ
ADVERTISEMENT
Advertising on the site

Language Courses

Networks, computers…

Cellphone games…
Weather
Airport
Armavia
Aeroflot
Timetable
Currency Rates
Êóðñû îáìåíà àðìÿíñêîãî äðàìà (AMD) Full List...
Banks of Armenia…
Hotels
Hotels
Hotels, apartments, houses to rent
Personal Contacts
YES  
search  
   age

Singles in Armenia
Armenian Universities
Armenian Universities
Embassies & Consulates
Embassies
Consulates
Art
Music
Painting
Cinema
Theater
Sculpture
Carpets/Kilems
Jewelry
Folk Crafts
Skiing Resort in Armeni
Tsakhkadzor
Business
Expositions
Export/Commerce
Armenian Business Catalogue
Armenian Enterprises
Soft for accountancy & banks
Literature on Armenia
Literary pages
Armenian Literature
House of Book
History
Matenadaran
Medical Library
Medieval Literature
Libraries of Armenia
E-libraries
Union of Libraries
National Library
Children`s Library
Isahakyan Library
Ñ÷¸ò÷èê
Ïí: 132
Âò: 169
Ñð: 145
×ò: 211
Ïò: 105
Ñá: 136
Âñ: 182
Âñåãî: 549268
Ðåêîðä: 1604
OnLine: 4
Armenian Travel Guide