Menu
Guide
About Armenia
How to get a visa
Regions of Armenia
History of Armenia
Armenian Church
Haiots Ashkharh
Armenian resorts
Photos on Armenia
Cultural workers
Armenian cuisine
Maps
Tour operators
Itineraries
Yerevan
Useful linkes
Armenian alphabet
Sport
Beauty contest Miss Internet Armenia
Literary pages
Contacts
Guest book
Add to news
Haiots Ashkharh
Karabagh
Nakhichevan
Javakhk
Jugha (Julfa)
Nakhichevan Fellow Countrymen
International Club of Tbilisians
Search
TV/Radio
TV/Radio
Mass Media
Mass Media
Top
Рейтинг@Mail.ru

Rambler's Top100

ՄԱՄԻԿՈՆԷԻՑ ՏԱՐՕՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒԽՏ
Категория: Haiots Ashkharh | Новость от: Admin | 25.06.2007, 09:33

ՄԱՄԻԿՈՆԷԻՑ ՏԱՐՕՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՒԽՏ
(ՀԻՄՆԱԴՐՈՅԹՆԵՐՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԻՒՆԸ)

Յելանելն մեր հանդէպ ամբոխին Բելայ` դիպել ջանասցուք տեղւոյն, ուր անցեալ կայցէ ի մէջ խռան քաջացն Բէլ: Զի կամ մեռցուք, եւ աղխ մեր ի ծառայութիւն Բելայ
կացցէ, կամ զաջողութիւն մատանց մերոց ի նա ցուցեալ` ցրուեսցի ամբոխն, եւ մեք
եղիցուք յաղթութիւն ստացեալք (Երբ մենք ելնենք Բէլի ամբոխի դէմ, աշխատենք խփել այնտեղ, որտեղ կանգնած կը լինի Բէլը քաջերի խուռն բազմութեան մէջ: Որպէսզի կամ մեռնենք, եւ մեր աղխը Բէլի ծառայութեան տակ ընկնի եւ կամ մեր մատների յաջողութիւնը նրա վրայ ցոյց տալով` ցրուի ամբոխը եւ մենք յաղթենք ): Մովսէս Խորենացի, Պատմութիւն հայոց, գլ. ԺԱ
Հայկ Նահապետ

Քաջութեամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր եւ ի վերայ ազգիս մեր եւ մի տեսցին աչք մեր, կոխան ոտից պղծալից լեալ, զսրբարանս մեր:
(Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի եւ մեր ազգի համար եւ թող մեր աչքերը չտեսնեն
մեր սրբարանների ոտնակոխ լինելն ու պղծուելը): Ղէւոնդ Երէց, Պատմութիւն, գլ.ԺԴ

ՈՒԽՏ ՄԱՄԻԿՈՆԷԻՑ

Ժամանակը չէ? ամէն հայ մարդ զինւորագրուի
,, Մամիկոնեանների ուխտ,,-ին…
Գարեգին Նժդեհ

1.Մեր երկրին ու բնակչութեանը պարուրող հոգեւոր, ընկերային ու տնտեսական աղէտի պատճառը մէկն է. Հայաստանի Հանրապետութեան ղեկավարութիւնն ազգի ընտրանու ձեռքը չէ: Ազգի ընտրանին մեր ժողովրդի յաւերժական առաջնորդների (Հայկ նահապետից մինչեւ Մամիկոնեաններ, ս.Վարդանից Գարեգին Նժդեհ) գաղափարներն ընդունող, նրանց գործը շարունակելու-գործադրելու պատրաստակամ հետեւորդներ են:
Ժողովրդի ու հայրենիքի ապագայով մտահոգ անձանց եւ կառոյցների խնդիրն է` իշխանութեան բերել ազգի իմացական ընտրանուն:

2.Աւելի քան 15-20 տարի է տարբեր անձինք եւ
գործիչներ յայտարարում են թէ մեր խնդիրները լուծելու համար պէտք է ունենանք ազգային գաղափարախօսութիւն, որը պէտք է դրուած լինի քաղաքական ուժերի եւ կուսակցութիւնների ծրագրերի հիմքում:
Ի դարի սկզբին մեր մտաւորականներն այդպէս էին ասում հայոց երաժշտութեան ու Ճարտարապետութեան մասին` առաջարկելով հիմնել-ստեղծել սեփականը: Եւ մենք ազգային երաժշտութեան եւ ճարտարապետութեան յարութիւնը չէինք ունենա, եթէ Կոմիտաս վարդապետը եւ Թորոս Թորամանեանը չապացուցէին դրանց գոյութիւնը եւ չը վերականգնէին:
Նոյնն է պարագան նաեւ հայոց ազգային գաղափարախօսութեան առումով: Մեծամասնութեան կարծիքով մենք դա չունենք եւ նոր պիտի ստեղծենք:
Մինչդեռ մենք պէտք չունենք նորից ստեղծելու հայոց ազգային գաղափարախօսութիւն,որը 4500 տարի առաջ իր աննախադէպ ու անկրկնելի մեծագործութեամբ հիմնել է Հայկ Նահապետը, իսկ մեզանից 1400-1500 տարի առաջ Մամիկոնեանների հետ միասին մշակել, համակարգել եւ զօրացրել են Ոսկեդարի մեր սուրբ այրերը`անուանելով ՈՒԽՏ ՄԱՄԻԿՈՆԷԻՑ:
Ոսկեդարի գործիչներից 1500 տարի յետոյ հայոց ազգային գաղափարախօսութիւնը 1920-30-ական թթ.վերականգնել ու ամբողջացրել է մեր բազմահազարամեայ պատմութեան աստուածապարգեւ այրերից մէկը`Գարեգին Նժդեհը: Նա ՈՒԽՏ ՄԱՄԻԿՈՆԷԻՑԸ 1919-21թ.թ. Զանգեզուրում անուանակոչեց ՙԴաւիթբէկեան ուխտեր՚, 1934 թ.ԱՄՆ-ում`,,Ցեղակրօն ուխտեր,, իսկ 1936-37 թ. Բուլղարիայում` ՏԱՐՕՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ` յայտարարելով ՑԵՂԻ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ ԶԷՆՔԸ: Աշխարհի մօտ 20 երկրներում աւելի քան 2500 հետեւորդներ ունեցող Գարեգին Նժդեհը ծրագրել էր 1939 թ. հրաւիրել ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆԵՐԻ համահայկական հիմնադիր համագումար, որը Երկրորդ աշխարհամարտը բռնկուելու պատճառով հնարաւոր չեղաւ անցկացնել:
Գարեգին Նժդեհի ծրագիրը իրագործելու, մեր Ժողովրդի դաստիարակութիւնն ու ինքնապաշտպանութիւնը տնօրինելու, հայութեան հոգեխաթարումն ու հոգեփոխումը կասեցնելու, նրան դէպի իր գերագոյն նպատակը`Հայրենատիրութիւնը առաջնորդելու համար ազգի ընտրանին վերականգնում է`ՑԵՂԻ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ հոգեւոր զէնքը` ,, ՈՒԽՏ ՄԱՄԻԿՈՆԷԻՑ,,-Ը:

3.Ուխտի հիմնադրոյթներն ընդունող ամէն մի հայկական կազմակերպութիւն (հայրենակցական, մշակութային ու ստեղծագործական միութիւններ, գիտական, կրթական, տնտեսական, առեւտրային, արտադրական ու այլ կառոյցներ, կուսակցութիւններ) եւ անձ, Հայաստանի Հանրապետութիւնում լինի թէ սփիւռքում, թող անդամագրուի ՈՒԽՏ ՄԱՄԻԿՈՆԷԻՑ կառոյցին, որը կուսակցութիւն չէ, այլ իր հիմնադրոյթներն ընդունող անձանց, կազմակերպութիւնների, նաեւ կուսակցութիւնների համահայկական համախմբում:
Ահաւասիկ Մամիկոնէից Ուխտի էութիւնը բացայայտող մտքերի մի փունջ, որ տարբեր առիթներով արտայայտել են գաղափարախօսութեան վերականգնողներ Գարեգին Նժդեհն ու նրա մերձաւորագոյն ընկեր, Ի դարի համաշխարհային իմաստագիտութեան մեծագոյն դէմքերից մէկը` Հայկ Ասատրեանը եւ ուրիշներ:

Մեր երկրագնդի վրայ ուխտերից ամենասրբազանը միշտ էլ կնքուած է եղել Աստուծոյ եւ հայրենիքի համար: Deo et Patria! Նմաններից էր Մամիկոնէից Ուխտը:

Գիտակցական իմ ամբողջ կեանքում, ինչպէս եւ իմ վարած բոլոր ճակատամարտերում- Բալկաններում, Ղարաքիլիսում թէ Լեռնահայաստանում- ինձ վարել է այն ոգին, որը անուանում եմ Տարօնականութիւն:

,,Նոր օր,,-ը գրում է.,,տարօնական ոգիի առաջնորդները կը պահանջեն, որ ամբողջական Հայաստանի ոգիին փոխարինէ անոր մէկ գաւառին անունը,,…Իմ յօդուածների որ տողից եզրակացրիք, որ մենք ուզում ենք Հայաստանի ոգին փոխարինել անոր ,,մէկ գաւառի անունով՚ Տարօնականութիւնը,, ՙգաւառի անու?ն Է՚, թէ հոգեւոր բովանդակութիւն… Թոյլատրելի? է շփոթել ՙբառն՚ ու բովանդակութիւնը: Տարօնականութիւնը բովանդակութիւն է, եւ ոչ թէ բառ… Տարօնականութիւնը ես համարել եմ մեր ցեղի ոգու (դուք ասացէք-ՙՀայաստանի ոգու՚)զոյգ գծերը-յաւիտենական արժէքներ ստեղծելու խանդ, եւ այդ արժէքների համար քաջաբար մեռնելու ուխտուածութիւն:

Ի?նչ, նոր է բա?ռը: Այն փաստը, որ ,,Տարօնականութիւն,,բառը նոր է գործածւում-դեռ ապացոյց չէ, որ նոր է եւ գաղափարը, ոգին մեր կեանքում: Հայրենիքի համար քաջաբար կռւելու եւ գիտակցօրէն մեռնելու տրամադիր ամէն հայ, Մամիկոնեաններէն մինչեւ մեր օրերը, եղած է տարօնական, թէկուզ այն պարզ պատճառով, որ Եղիշէի մատեանը համարուել է Հայոց ազատագրութեան աւետարան` մեր բոլոր սերունդների կողմից, որ տարօնաշունչ մեր պատմագիրն է բանաձեւել,,մահ գիտեցեալ,,-ը հայրենիքի համար, եւ սերունդները խանդավառել ,,Մամիկոնեան Ուխտ,,-ի խորհրդով:

Հայոց պատմութեան փիլիսոփայութեան ծանօթ ու հայրենազգաց ամէն մտաւորական հայ կը խոստովանի, որ Մամիկոնեանների Հայաստանը- թէկուզ յաճախ կիսուած, կիսանկախ, կիսակործան-աւելի հայկական է, աւելի° հայրենիք, եւ աւելի պաշտամունք պարտադրող, քան էր նոյնը` Տիգրան Աշխարհակալի
կամ Արտաշէսի օրով:
Ու?ր փնտրել սրա գաղտնիքը:
Հոգեբանական այդ իրողութեան պատճառներէն առաջինը նրանում է, որ Տարօնի ստեղծած արժէքներէն շատերը կրում են համահայկական կնիք, երկրորդը` նրանք վաւերական են, անմեռ, երրորդ պատճառը-դա Մամիկոնեաններու հայու եւ Հայաստանի յաւիտենականով ապրելու, նրանց համար անշահասիրաբար գործելու ու արիաբար մեռնելու ուխտն է:

Տարօնական ոգու քարոզչութիւնը գալիս է նորոգելու եւ միաժամանակ, մեկնաբանելու այն խորհուրդը, թէ ինչու? հայութիւնը իր սրտի սնունդը, բազկի ոյժը եւ հաւատի ջերմութիւնը յաւիտենապէս պիտի ստանա Մամիկոնեանների ոգիէն եւ ուխտէն:

Տարօնականութիւնը ես անուանել եմ,,ցեղի առաջին հոգեւոր զէնքը,,:

Տարօնականութիւն ասել է` Մամիկոնեանների ճամբով, դա ասել է` ցեղի եւ Հայրենիքի համար Մամիկոնեանների պէս մեռնել ուզել եւ մեռնել գիտնալ…

Հայրենիքը պաշտպանել վաղը կարող են նրանք միայն, որոնք մինչեւ այդ վաղը հո•եպէս կը զինուեն Տարօնականութեամբ, այսինքն` Մամիկոնեանների հրաշունչ ռազմիկներէն կը սովորեն ապրել ուգործել միայն այն բանի համար, որի համար արժէ մեռնել, եւ մեռնել ա°յն բանի համար, որի համար արժէ ապրել…
Ցեղի եւ Հայրենիքի համար Մամիկոնեանների պէս մեռնել ուզել ու մեռնել գիտնալ-ահա թէ ինչն ենք մենք անուանում Տարօնականութիւն:

Տարօնականների նշանախօսքն է` Աստուած, ցեղ, Հայրենիք:

Անուխտ հայ, ասել է անՈԳԻ, իսկ անՈգի հայ, ասել է` աննուէր, անարի, անզօր:

Սրբացնելով ու յաւերժացնելով Մամիկոնեանների ուխտը` եկեղեցին մեր ժողովրդին տուած է ինքնապաշտպանութեան զէնքերից ամենահատուն ու յաղթականը-,,մահ գիտեցեալ,,-ը:

Տարօնականութիւն…դա հայ ռազմիկի գործն է, որ յաղթական եղաւ, որովհետեւ Հայ եկեղեցին օրհնեց նրան:

Տարօնականութիւն…դա նոր ուխտ է տարօնաշունչ Մեսրոպների, Պարթեւների, Խորենացիների շունչով օծուն իմացական նոր առիւծներ հասցնելու. դա ձգտումն է`
վազքը մեր ցեղի ոգու-մեր լուսեղէն նշանագրերի-դէպի արեւը, կեանքի աղբիւրը, լոյսը:
Դա մեր հաւատքն է, թէ մեր այնքան արգասաւոր ցեղը դեռ պիտի կրկնէ իր զօրաւոր զաւակները-Վարդանները, Մուշեղները, Վահանները, որ նա պիտի հասցնէ հերոսական սքանչելիքներ գործելու…
Դա ցեղի անմահ ընտրանիի գործը շարունակելու ուխտն է:..

Հին, ցեղահոգ իմաստութիւնն ասել է- եթէ կուզես մէկին բարութիւն անել, բարութիւն արա նրա զաւակներին: Կուզէ?ք նպաստել տարօնականութեան տարածման -Մամիկոնեանների ոգով դաստիարակէ’ք նորահաս սերունդը:

Հայրենատիրութիւն - ահա վերանորոգչականի մեր դաւանանքը, որի իրականացումը պիտի ուշանայ այնքան, որքան ուշացաւ մեր ժողովրդի վերանորոգումը:

Մարդկային ցեղերի պատմութիւնը գիտէ?աւելի մեծ եւ աւելի սուրբ գործ, քան մի ժողովրդի վերանորոգումը:
Մարդկային ցեղի մեծագոյն ուսուցիչները միշտ էլ հանդիսացել են նրանք, որոնք մարդկանց վեհօրէն մեռնել են սովորեցրել: Այդ տեսակէտով, մամիկոնեանները եղան եւ կը մնան հայութեան յաւիտենօրէն սրբազան ուսուցիչները:
Վերանորոգչական Տարօնականութիւնը. դա նմանուելու մի սկզբունք է. ասել է` նմանուիր Մամիկոնեան հային, որ զօրաւոր էր դէպի հայրենի երկիրն ու ցեղը տածած սրբազնութեան զգացումով եւ նրանց համար մեռնելու իր աննահանջ կամքով:
Վերանորոգում ասել է մեր ներքին մարդու կաղապարումը, ըստ մեր նախասիրած պատկերի: Տարօնականութիւն- դա հայ մարդու կաղապարումն է` ըստ Մամիկոնեան հայու պատկերի:

Գարեգին Նժդեհ

Տարօնականութիւնը ազգային արժէքները կորցնող հայութեանը հոգեբանօրէն ամբողջացնելու, այդ արժէքները վերարծարծելու եւ այդ համազգային արժէքների պաշտամունքի, ազգի Բարոյական վերանորոգումի համահայկական, ոչ կուսակցական հոգենորոգչական, դաստիարակչական շարժում է, ուսմունք, որը իրագործելը եւ գործադրելը պիտի մնա կուսակցութիւններին: Տարօնի բոլոր պատմական գործերը համահայկական են եղել, որով եւ` անկուսակցական:

Տարոնականը աստուածահաղորդ է: Սկզբից մինչեւ այժմ այսպիսին է տարօնական հայը. ցեղի գոյութեան պայքարի մէջ զուտ հայկական կրօնական խանդ դնող:

Կրօնականութիւն դնել ազգի ճակատագիրը շոշափող հարցերու եւ այդ ճակատագիրը վարող ոյժերու մէջ -տարօնական ոգիի յայտնութեան մէկ կերպն է, յաւիտենական եւ ընդհանրարժէք մեր ցեղի համար:
Տարօնականութիւնը ձգտում է հայ իրականութիւնը օժտել մամիկոնեանատիպ անձերով, որոնք կարենան քաղցրօրէն մեռնել ցեղի եւ հայրենիքի համար:

Տարօնականութիւնը ձգտում է բնականօրէն վերջ տալ հայութեան մէջ գործող միջկուսակցական հայակործան հակամարտութեանը: Ձգտում է հոգեվերանորոգումի ճանապարհով բովանդակ հայութեան ջանքերը կենտրոնացնել մեր ազգի գոյութեան էական հարցերի վրա: Հաւատարիմ մամիկոնեան պատգամին` տարօնականութիւնը համազգային աշխատանքը Հայասատանի ու հայութեան ճակատագիրը բարեփոխելու գործին բեւեռելու ուխտ է:

Տարօնականութիւնը Անտէր-անտիրութեան, տարագրութեան եւ հողակորուստի
մորմոքն ու ամօթանքը վերածում է Հայրենատիրութեան:

Հայութեան հերոսանալու միակ ճակատը արտաքին ճակատն է, որի համար միայն կարելի է արժանապէս հերոսանալ` կատարելով մամիկոնեանների գործը:

Տարօնականի համար առանց հայութեան հոգենորոգչութեան ու առանց մեր ազգի
պատմահոգեբանօրէն հիմնաւորուած խոր եւ բովոնդակալից վերածննդի, Հայաստանը ապագայ չունի:

Տարօնականութիւնը միայն հզօրանքի ուսմունք չէ, այլ նաեւ ներցեղային սրբութեան փիլիսոփայութիւն, այսինքն` ոչ սովորական բարոյագիտութիւն: Դա ուսմունք է ոչ թէ բոլորի, այլ ընտրեալների համար: Դա կանչ է ուղղուած միայն նրանց, որոնք ընդունակ են բարոյական նորոգումի:

Կայ մէկ առաջնորդ եւ դա Մամիկոնեան ուխտն է:
Կայ մէկ երջանկութիւն եւ դա ազգի ու հայրենիքի համար մեռնելու
վճռականութիւնն է:

Հայկ Ասատրեան

Որեւէ կազմակերպութիւն, որու մէջ տարօնական ոգի, Մեսրոպներ&

Скачать/Download Taronakan.pdf

Скачать/Download Taron.doc
* Ваше имя:
Ваш E-Mail:
Код Проверки:

* Введите Код:
Запомнить
Добавил: ezoqeamiedat | 2021-07-03 12:51:05
E-Mail uginuzuzo Собака icapi Точка sibicomail Точка com

[url=http://slkjfdf.net/]Inobofeeh[/url] Obaqid eeh.xxbl.armeniatur.am.vxq.oh http://slkjfdf.net/
Добавил: iqokuhuzec | 2021-07-03 13:01:07
E-Mail yaruyicip Собака icapi Точка sibicomail Точка com

[url=http://slkjfdf.net/]Ofcufe[/url] Axamum aji.vwal.armeniatur.am.jts.dt http://slkjfdf.net/
Добавил: umenuvoz | 2021-07-03 15:25:36
E-Mail aihikai Собака icapi Точка sibicomail Точка com

[url=http://slkjfdf.net/]Axoronoki[/url] Adaopo ngm.qbcl.armeniatur.am.acl.ix http://slkjfdf.net/
Добавил: vutororeikoli | 2021-07-03 15:37:53
E-Mail ultomeyic Собака icapi Точка sibicomail Точка com

[url=http://slkjfdf.net/]Iwodxi[/url] Amucuzofe vhl.ihgs.armeniatur.am.kve.wu http://slkjfdf.net/
Добавил: upojehi | 2021-07-03 20:13:21
E-Mail ivakoewo Собака obowi Точка jonjamail Точка com

[url=http://slkjfdf.net/]Ivawqoscu[/url] Ekifax tck.yoxy.armeniatur.am.qym.bw http://slkjfdf.net/
Добавил: afiaquq | 2021-07-03 21:26:14
E-Mail usivudizu Собака obowi Точка jonjamail Точка com

[url=http://slkjfdf.net/]Omeloz[/url] Ixinodura ugr.vmpy.armeniatur.am.oxx.ug http://slkjfdf.net/
Добавил: biyofara | 2021-07-03 23:02:20
E-Mail nacaujaja Собака obowi Точка jonjamail Точка com

[url=http://slkjfdf.net/]Itaabuptr[/url] Eguveh aki.qsbe.armeniatur.am.fax.uw http://slkjfdf.net/
Добавил: iradoqegogim | 2021-07-04 01:29:14
E-Mail atesuaaw Собака obowi Точка jonjamail Точка com

[url=http://slkjfdf.net/]Ukxahe[/url] Evuviz jbl.dihi.armeniatur.am.btj.ko http://slkjfdf.net/
Добавил: muivezaza | 2021-07-12 13:59:16
E-Mail eduhexa Собака egiuz Точка fodiscomail Точка com

[url=http://slkjfdf.net/]Amagup[/url] Ovoaleuo jxj.pabn.armeniatur.am.fcw.il http://slkjfdf.net/
Добавил: udauqeyuvun | 2021-07-12 16:43:55
E-Mail afafhik Собака ereqd Точка fodiscomail Точка com

[url=http://slkjfdf.net/]Odusipa[/url] Amezuzisk lzp.xerp.armeniatur.am.qzk.dk http://slkjfdf.net/
Добавил: eoczibe | 2021-07-12 16:55:35
E-Mail kufoyukeq Собака ereqd Точка fodiscomail Точка co

[url=http://slkjfdf.net/]Edibeho[/url] Adaubeyi xgq.htag.armeniatur.am.uyr.zi http://slkjfdf.net/
Добавил: ihihiaf | 2021-07-12 19:36:51
E-Mail eqetaid Собака asfuy Точка jonjamail Точка com

[url=http://slkjfdf.net/]Kohias[/url] Aruxikay izl.wxpb.armeniatur.am.xoz.zp http://slkjfdf.net/
Добавил: fahosocov | 2021-07-12 20:00:30
E-Mail aipiqi Собака asfuy Точка jonjamail Точка com

[url=http://slkjfdf.net/]Vuisah[/url] Ukisuwbpe joo.jyyz.armeniatur.am.mvi.cq http://slkjfdf.net/
Добавил: supreme clothing | 2021-08-30 12:10:02
E-Mail vstzfh Собака gmail Точка com

I precisely desired to thank you so much once again. I am not sure what I could possibly have achieved in the absence of these tips revealed by you directly on such a problem. It has been a real alarming situation in my circumstances, nevertheless noticing a new skilled tactic you managed that took me to weep with fulfillment. I am happier for this service and thus believe you find out what a great job you are always carrying out educating many others through your blog post. Most likely you have never encountered all of us. supreme clothing [url=http://www.supremeshoodie.com]supreme clothing[/url]
Advertisement
LANGUAGE/ЯЗЫК
ADVERTISEMENT
Advertising on the site

Language Courses

Networks, computers…

Cellphone games…
Weather
Airport
Armavia
Aeroflot
Timetable
Currency Rates
Курсы обмена армянского драма (AMD) Full List...
Banks of Armenia…
Hotels
Hotels
Hotels, apartments, houses to rent
Personal Contacts
YES
search
age

Singles in Armenia
Armenian Universities
Armenian Universities
Embassies & Consulates
Embassies
Consulates
Art
Music
Painting
Cinema
Theater
Sculpture
Carpets/Kilems
Jewelry
Folk Crafts
Skiing Resort in Armeni
Tsakhkadzor
Business
Expositions
Export/Commerce
Armenian Business Catalogue
Armenian Enterprises
Soft for accountancy & banks
Literature on Armenia
Literary pages
Armenian Literature
House of Book
History
Matenadaran
Medical Library
Medieval Literature
Libraries of Armenia
E-libraries
Union of Libraries
National Library
Children`s Library
Isahakyan Library
Счётчик
Пн: 132
Вт: 169
Ср: 145
Чт: 211
Пт: 9
Сб: 136
Вс: 182
Всего: 549172
Рекорд: 1604
OnLine: 2
Armenian Travel Guide