|
Категория: Айоц Ашхар |
Новость от: Admin | 29.11.2019, 11:44
Քաղաքական աղբանոցում հայտնված մի բթացած լրագրող՝
Թաթուլ Հակոբյանի կերպարի տխուր հետքերով
Մենք հանդիպեցինք, երբ ժողովուրդը խենթ ու ալեկոծ,
Իր մոլորության, իր ծույլ կուրության մոլորությամբ արբած,
Իր ձեռքով բացեց իր խորտակումի դարպասները գոց,
Եվ ճոխ կեցության վսեմ բարձունքից գլորվում է ցած:
( Նորիկ Պետրոսյան)
“Խաղի կանոններ” հաղորդաշարում, Դուլյանի հյուրերից մեկը, որը հայկական հին սեմիտական ցաղախմբերի մնացորդ է և այսօրվա ժառանգորդը, պարզապես բթացած լրագրողի դասական օրինակ, որը հաղորդաշարում այնպես էր ակտիվացել, կարծես թե ինքն է զարդարում մեր դարը: Կոմունիստների կառուցած հզոր Սովետական Հայաստանը թալանողներից երեք նախարարներին և հանրապետականներին դնելով կոմունիստների հետ նույն կշեռքի նժարի վրա:
Թաթուլ Հակոբյան, թշվառ արարած, մարդկային ցեղի զարդարանք, հասկացիր, Նիկոլ Փաշինյանը մաքրում է հետխորհրդային Հայաստանում՝ 28 տարիներում՝ ԼՏՊ-ի Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի կողմից ձևավորված “Ավգյան ախոռները”, ու իմ ցանկությունն է, որ վարչապետը այնպես մաքրի, ինչպես մաքրեց դիցաբանության հերոսը: Գուցե ախոռներից մեկում հանգրվանել ես դու՝ բնության թյուրիմացություն: Եթե մեր կյանքից հանենք Սովետական Հայաստանի 70 տարիները, որ քեզ պես Համբո-Գիքորներին կրթեց, դաստիարակեց, մարդ կոչվելու իրավունք և ապրելակերպ պարգևեց, արդյունքում նման ցնցոտիներով՝ թշված Թաթուլներ, որոնք Ղանթաղի (Երևանի մեծ շուկա) շուկայում կժով ջուր էին վաճառում, կամ Զառաբի, Համբարձումի խաներում գիշերային պահակներ էին, որոնք հյուրանոցի դեր էին կատարում, հյուղերից եկած այցելուները իրենց ձիու կամ էշի հետ գիշերում էին նուն հարկի տակ:
Թաթուլ Հակոբյան, տեղեկացնեմ ձեզ, որ Հ, Պարոնյանի “Մեծապատիվ մուրացկաններ” ստեղծագործության մեջ, երբ թատրոնի տնօրեն՝ Վարդովյանը հանդիպում է Աբիսողոմ աղային հարցնում է, թե որքան գումար կպահանջես իմ թատրոնում ապուշի դեր խաղալու համար: Ինչ է կորցրել թատրոնի տնօրեն՝ Վարդովյանը, որ ծանոթ չի եղել լրագրող՝ Թաթուլ Հակոբյանի հետ:
Գեղամ Գաստյան
Հայ կոմունիստ
|
|