Меню
Путеводитель
Об Армении
Получение визы
Регионы Армении
История Армении
Армянская церковь
Айоц Ашхар
Курорты Армении
Фото Армении
Деятели культуры
Армянская кухня
Нарды
Карты
Тур. маршруты
Тур операторы
Ереван
Полезные ссылки
Армянский алфавит
Спорт
Конкурс Мисс Интернет Армения Miss Internet Armenia
Литературные странички
Контакты
Айоц Ашхар
Карабах
Нахичеван
Джавахк
Васпуракан
Джуга (Джульфа)
Землячество Нахичеванских Армян
Международный клуб тбилисцев
Газета "Нахичеван"
Газета "Тбилисцы"
Поиск
TV/Радио
TV/Радио
СМИ
АРМЯНСКИЕ СМИ
Список «СМИ» по энциклопедии фонда «Хайазг»
Top
Рейтинг@Mail.ru

Rambler's Top100



Сервисы
Музеи
Театры
Рестораны
Бары
Кафе
Ночные Клубы
Казино
Транспорт
Связь
Медицина
Медицина
Долголетие
Наука
Наука в Армении

Национальная Академия Наук Армении

Армянская Технологическая Академия

Медицинская Академия Армении

Армянский филиал МАНЕБ

Армянский филиал Российской академии естественных наук

Инженерная Академия Армении
CD / DVD
CD об Армении
CD / DVD диски
ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԹԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԵՎ †
Категория: Айоц Ашхар | Новость от: Admin | 03.07.2018, 17:42

Նախիջևանի թեմի վերջին առաջնորդը եղել է Նիկողայոս Զոհրաբյանը, ծնվել է 1856թ. Նախիջևանի Ղարաբաբա գյուղում: 1923թ. սկզբներին կուսակրոնություն է ընդունում և ձեռնադրվելով վարդապետ` նշանակվում Նախիջևանի վիճակի թեմակալ առաջնորդ, Նախճավան գավառի Յարմջա գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու նախկին հոգևորականն էր:
Թուրք-ազերի իշխանական ղեկավարները` ազգասիրությունը վերացնելու և հայաթափելու նպատակով, հակասովետական քարոզչության կեղծ մեղադրանքով 1932թ. ձերբակալում են վարդապետին, դատապարտում 1 տարվա ազատազրկման և աստիճանաբար ձեռնարկում երկրամասի հայկական եկեղեցիների փակումը: Վարդապետը կալանավայրից մեկ տարի անց կրկին վերադառնում է Նախիջևան, սակայն, երբ 1935թ. մարտ ամսին փակվեց նաև Նախիջևան քաղաքի վերջին հայկական եկեղեցին, Նիկողայոս վարդապետ Զոհրաբյանը ընդդիմացավ Նախիջևանի իշխանություններին, որը սակայն մնաց ապարդյուն: Նա ճարահատյալ մեկնում է Երևան, դիմում Խորեն Ա Մուրադբեկյան Տփխիսեցի Ամենայն հայոց կաթողիկոսին, սակայն ավաղ, Վեհափառ Հայրապետը ևս ի վիճակի չեղավ լուծելու Նախիջևանի հայկական եկեղեցիների վերաբացման հարցը: Վեհափառը միայն խնդրեց Նիկողայոս վարդապետին` անտեսելու հայկական եկեղեցիների չգործելու կարգավիճակը և վերադառնալու հայրենի Նախիջևան, շարունակելու մկրտությունների և թաղման արարողակարգի իրականացումը:
1935թ. ապրիլ ամսին վերադառնալով Նախիջևան Նիկողայոս վարդապետը կրկին անգամ ձերբակալվեց և տեղափոխվեց Երևան, պահվում էր Հայաստանի ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի պարետատան մեկուսարանում: Նրան այս անգամ մեղադրեցին Խորեն Ա Վեհափառի, Հոգևոր Գերագույն Խորհրդի և Պարսկաստանում գտնվող դաշնակցական գործիչների միջև կապավոր համարվելու շինծու փաստով: Միայն Ամենայն հայոց կաթողիկոսի ջանքերով և հաշվի առնելով նաև Նիկողայոս վարդապետ Զոհրաբյանի 79 ամյա տարիքը, Սովետական Հայաստանի ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի մարմինները որոշեցին կալանքից ազատել զառամյալ վարդապետին: Այլևս Նիկողայոս վարդապետ Զոհրաբյանը Նախիջևան չուղարկվեց, երկրամասի հայկական եկեղեցիները չվերաբացվեցին, հայ ազգաբնակչությունն էլ զուրկ մնաց հոգևոր արարողակարգից, որն էլ աստիճանաբար նպաստեց Նախիջևանի երկրամասը հայաթափելու թուրք-ազերի իշխանական ձգտումներին ...

Հ.Գ. Նյութը կազմելիս օգտվել եմ Հայաստանի ազգային արխիվում պահվող ֆոնդերից, ինչպես նաև «Նախիջևան» հայրենակցական միության պաշտոնաթերթի 1999թ. Բուն Հայոց 4491թ. Մեհեկան (հուլիս) ամսվա թիվ 5-6 համարից, էջ 11:
Հարգանքով` Խաչիկ փառակեցի Շմավոնյան




LANGUAGE/ЯЗЫК
ENGLISH РУССКИЙ
Заказ гостиницы
Забронируй и получи возврат в размере 10%.
Аэропорт
Аэрофлот
Расписание
Курсы валют
Обменный курс Центрального банка
Банки Армении
Обменники
Гостиницы
Гостиницы
Квартиры и дома Недвижимость в Армении
ПРЕДЛАГАЕМ
ПРЕДЛАГАЮ УСЛУГИ
ВУЗ-ы Армении
ВУЗ-ы Армении


ГУ-ВШЭ

Посольства Консульства
Посольства
Консульства
Искусство
Музыка
Живопись
Кино
Театр
Скульптура
Керамика
Ковры/Гобелен
Ювилирное дело
Народное творчество
Мода
Горнолыжный курорт Армении
Цахкадзор
Бизнес
Выставки
Справочник предприятий Армении
Экспорт/Коммерция
Бизнес-каталог Армении
Софт для бухг. и банков
Литература об Армении
Литературные странички
Армянская литература
Дом книги
История
Матенадаран
Мед.библиотека
Средневековая литература
Библиотеки Армении
E-библиотеки
Союз библиотек
Нац.библиотека
Детск.библиотека
Библиотека им. Иссаакяна Республиканская научно-техническая библиотека
Счётчик
Пн: 300
Вт: 247
Ср: 336
Чт: 447
Пт: 271
Сб: 223
Вс: 326
Всего: 2140659
Рекорд: 3249
OnLine: 17
Сайты наших партнёров
ПАРТНЕРЫ

Сети, компьютеры....

Игры для сотовых...
Работа в Армении
http://www.job.am http://www.list.am/ru http://careercenter.am
Погода
ПОГОДА В ЕРЕВАНЕ

Реклама Google
Armenian Travel Guide