|
Категория: Айоц Ашхар |
Новость от: Admin | 02.10.2017, 19:15
Հայտարարագիր
Մենք՝ «Հայկական Բարձրավանդակը՝ Հայաստանը համայն հայության բնօրրանն է» խորագրով հավաքի նախաձեռնողներս,
-առաջնորդվելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի /1918թ./, Սևրի հաշտության պայմանագրի /1920թ./, նրանից բխող Վ. Վիլսոնի Իրավարար Վճռի անբեկանելի դրույթներով և ողջունելով Հայաստանի Հանրապետության /1991թ./ անկախությունը,
-հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական /2015թ./ և Հայ ժողովրդի ամբողջականության վերականգնման /2015թ./ հռչակագրերը,
- առաջ տանելով Հայ ժողովրդի իրավաքաղաքական և քաղաքակրթական խնդիրները,
-նկատի ունենալով իրավաքաղաքական և քաղաքակրթական ճգնաժամերի կրկնության տենդենցը և արդի վտանգավոր զարգացումները մերձավոր-արեվելյան տարածաշրջանում, -կարևորելով ստեղծված պատմական, իրավաքաղաքական անցումային փուլը հաղթահարելու համար հայ ժողովրդի միասնականության նոր ինստիտուցիոնալ աստիճանի ստեղծումը,
-համոզված լինելով, որ յուրաքանչյուր ազգ իր հայրենիքում /բնօրրանում/ ապրելու և արարելու անօտարելի իրավունքը անվիճարկելի է,
-հաշվի առնելով նաև Արևմտյան Հայաստանի խնդիրներով զբաղվող այլ կառույցների հասարակական, քաղաքական ձեռքբերումները,
-հավատարիմ մնալով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի դրույթներին և ընդունելով բնիկ ժողովուդների իրավունքների վերաբերյալ ՄԱԿ- ի ընդունած հռչակագիրը,
-հիմք ընդունելով Արևմտյան Հայաստան Պետության Վտարանդի Կառավարության և Ազգային Ժողովի կողմից ԱՄՆ պատկան մարմիններին ուղղված դիմումը և պաշտոնապես ստացած Վ. Վիլսոնի Իրավարար Վճռի 59–րդ պաշտոնական կրկնօրինակը, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական Դատարանին ուղղված Ռուս–Թուրքական պայմանագրերի չեղարկման հայցադիմումը և պաշտոնապես ստացված պատասխանը հաստատում ենք, որ ձեռնամուխ ենք լինում ձևավորելու Համահայկական «Սենատ» իրավաքաղաքական մարմինը։
Նախաձեռնող խումբը համարում է, որ Սենատի աշխատանքային ուղղություններն են՝
1. ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդին ներկայացնել Օսմանյան Կայսրության տարիներին իրենց բնօրրանից բռնի տեղահանված, ապա Նանսենյան Անձնագրով փախստական ճանաչված հայության հայրենատիրության իրավունքը։
2. Միջազգային, միջպետական բարձրագույն հարաբերություններում ներկա յացնել արտերկրում ապրող հայ ժողովրդի հայրենատիրության իրավունքները։
3.Միջազգային, միջպետական բարձրագույն ատյաններում ներկայացնել արտերկրում ապրող հայ ժողովրդի կորուստների փոխհատուցման իրավունքները և հայոց հայրենատիրության իրավունքի ամբողջացման հարցը Հայկական Բարձրա վանդակի նկատմամբ։
4. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ի Իրավարար Վճռի իրացման նպատակով իրավաքաղաքական հարաբերություններ հաստատել Սևրի պայմանագիրը ստորագրած 18 երկրների հետ:
5. Շարունակել 1921 թ․ Ռուս–թուրքական պայմանագրերի (Մոսկվա, մարտի 16 և հոկտեմբերի 13), ինչպես նաև Կավբյուրոյի (1921 հուլիսի 5) որոշումը չեղարկելու գործընթացը։
Նախաձեռնողներ՝
Հայաստանի Մտավորականների Ֆորում և Ավագանի
(Հայաստան)
Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա
(ԱՄՆ, Գերմանիա, Հայաստան)
″Տեսակետ″ քաղաքական –վերլուծական հաղորդաշար
(ԱՄՆ)
Հայկական Համայնքների Ռազմավարական Ծրագրերի Կենտրոն
(Հայաստան)
Հայաստան ժողովրդական նախաձեռնություն
(Հայաստան)
Երևան 26.09.2017թ.
|
|