Меню
Путеводитель
Об Армении
Получение визы
Регионы Армении
История Армении
Армянская церковь
Айоц Ашхар
Курорты Армении
Фото Армении
Деятели культуры
Армянская кухня
Нарды
Карты
Тур. маршруты
Тур операторы
Ереван
Полезные ссылки
Армянский алфавит
Спорт
Конкурс Мисс Интернет Армения Miss Internet Armenia
Литературные странички
Контакты
Айоц Ашхар
Карабах
Нахичеван
Джавахк
Васпуракан
Джуга (Джульфа)
Землячество Нахичеванских Армян
Международный клуб тбилисцев
Газета "Нахичеван"
Газета "Тбилисцы"
Поиск
TV/Радио
TV/Радио
СМИ
АРМЯНСКИЕ СМИ
Список «СМИ» по энциклопедии фонда «Хайазг»
Top
Рейтинг@Mail.ru

Rambler's Top100



Сервисы
Музеи
Театры
Рестораны
Бары
Кафе
Ночные Клубы
Казино
Транспорт
Связь
Медицина
Медицина
Долголетие
Наука
Наука в Армении

Национальная Академия Наук Армении

Армянская Технологическая Академия

Медицинская Академия Армении

Армянский филиал МАНЕБ

Армянский филиал Российской академии естественных наук

Инженерная Академия Армении
CD / DVD
CD об Армении
CD / DVD диски
ՄԻ ԲԱԺԱԿ ՍՈՒՐՃ
Категория: Литература об Армени | Новость от: admin | 07.03.2006, 03:19

Վերցնում եմ թուղթ ու մատիտ և ճեպանկարում. կարճ կտրած մազեր, ճակատին իջած մի թել մազափունջ... Երբ ամբողջանում է ճեպանկարը, նկատում եմ, որ շնչում է, ցորնագույն շորեր հագնում: Հետո... սենյակս լցվում է նրանով, և ես արդեն հազարորերորդ անգամ մենախոսում եմ նրա սիլուետի հետ և հազարորերորդ անգամն էլ մնում անպատասխան:
Կեսօրից շատ քիչ է անցել: Լռություն է հիվանդասենյակներում: Անսովոր ժամ է: Աղմուկն, ասում են, չկարգավորված հնչյունների գոյությունն է շրջապատում: Անսովոր այս ժամին աղմուկը հալվել է շոգի մեջ, խառնվել դրսի տոթին:
Քանի օր է՝ մտովի ճեպանկարում եմ նրան: Ես երբեք նրան այսքան խորը չէի ըմբռնել: Դա երևի հիվանդանոցի չափված□ձևված պատերից է, երբ մարդ իրենից անկախ վերադառնում է իր մոտ, կարդում իրեն. մտածելու և ինքն իրեն հասկանալու շատ ժամանակ է լինում: Ես երևի այդպես էլ չկարողանամ նկարել նրան, քանի որ մտածելն այլ մի բան է...
- Սուրճ պատրաստե՞մ, - հարցնում է հերթապահ քույրը:
- Թանձր և դառը, - պատասխանում եմ ես:
Ինձ հետաքրքրում է սուրճի մրուրը: Ես կարդում եմ մրուրով գրված ծածկագրերը, որոնք բոլոր դեպքերում էլ մեծ ու փոքր պատմություններ են ծիրանենիների մասին:
Պատերազմից առաջ հաճախ նայելով սուրճի բաժակի պատկերներին՝ թղթի կտորի վրա վերարտադրում էի պատկերվածը, և մարդկանց ցիրուցան ճակատագրերը խտանում, հավաքվում էին մի կտոր թղթի վրա, դառնում ամբողջություն, ու պարզ երևում էր երկնի կապույտի մեջ լուծված առասպելական երկիրը՝ թթենիների և ծիրանենիների սաղարթների մեջ կորած: Ես ինձ համար միշտ էլ կապույտում առանձնացնում էի իմ ծիրանենուն՝ նազուկ, ճակատին իջած մազափնջով, ցորնամաշկ:
Ռադիոն վերջին լուրերը հայտնեց: Ճակատում հարաբերական անդորր է:
Հերթապահ քույրը բերում է սուրճը: Սենյակում տոթ է: Քույրը բացում է պատուհանները: Դրսում էլ է շոգ: Երևի Երևանն այսպիսի շոգ չի տեսել երբևէ: Շոգը անձրևի կաթոցք էր. կաթում էր վերևից և անձրևաջրի նման հոսում փողոցներով, մտնում պատերի մեջ ամպված հիվանդասենյակներ:
Երբ մարդ հիվանդ պառկած է, շենքերի ետնամուտքերում թաքնված տրտմությունն ու ունայնությունը գալիս են և ամպվում սենյակի առաստաղի տակ, հիվանդի ճիշտ գլխի վերևը: Այդ պահին հայտնվում են բազմաթիվ կորած մտքեր: Հիշեցի, որ մի օր ուզում էի հավաքել Երևանի՝ փոշի կուլ տված ծառերի թախիծը: Գնեցի ծաղիկներ, հետո անցա քաղաքի բոլոր ծաղկանոցներով, ծաղիկների և ծառերի թախիծը կապեցի իրար ու խնդրեցի ինչ□որ մեկին, որ փունջը տանի Հասմիկին: Հասմիկի համար Երևանը գունաթափ, մաշված, տրորված գորգի էր նման: Նա ամեն առավոտ արթնանալուց առաջ երազ էր տեսնում. թփերի և կանաչի մեջ թաղված լայնահուն պողոտա, տրոպիկական վայելք Խաղաղ օվկիանոսի ափերին:
Ճեպանկարի վերջին գծերը հստակեցնելուց հետո նկարի տակ մանր տառերով գրում եմ. մի բաժակ սուրճ Հասմիկի համար:
Երեկ իմ խնդրանքով բժշկական ինստիտուտի ուսանողուհիներից մեկն արտասանեց թե կարդաց Չարենցի □Լուսամփոփի պես աղջիկ□□ը: Աչքերս փակ լսում էի:
Խրամատների ծայրում ծվարել է տանջված ու տրորված մեկը, որ Հայրենիք ենք կոչում: Երևանի գորշավուն պատերի տակ, ամեն տեղ, ռեստորաններում անգամ կենաց խմելիս իննից տասը հոլովներով հոլովվում է Հայրենիքը: Շատ հեռվից էին գալիս Հայրենիք՝ մեռնելու, և այստեղ՝ հիվանդանոցում, բժշկական ինստիտուտի նորելուկ ուսանողները սովորում էին գրանցել մահը՝ բոլոր կանոններով ու բարդույթներով:
Խրամատներում հոգնած ու ցեխոտ հայացքների տակ կուչ էր եկել Հայրենիքը, և անքնությունը դարձել էր թալիսման: Արյան ու վառոդի հոտը այրված ու ջարդոտված մեքենաների, կեղտոտված վիրակապերի միջոցով հասնում էր քաղաք, անցնում բոլոր արգելքներով, թափառում փողոցներում և գիշերատեղ փնտրում հիվանդանոցում:
Շատերն այդ հոտից գլխապտույտ էին ունենում: Հասմիկն էլ էր ունենում: Գնաց իր սիրած տրոպիկական կղզիներ. այնտեղ կռիվներ չկան, և ամեն առավոտ երկնի կապույտն է իր թևերով իջնում քաղաքի վրա: Չգիտեմ: Մի օր թռչունի պես մի բան էր իջել ուսերին և մի ասելիք.
- Մի՛ սպանաներ:
Փարիզից նոր էր վերադարձել, անցուդարձին անտեղյակ էր:
Այս գարուն մեր ճակատում զոհեր շատ եղան: Փարիզում թերթերից իմացել էին: Գունատվել էր Հասմիկը:
- Զոհեր շա՞տ եղան, - հարցրեց Հասմիկը:
- Պատերազմ է:
- Ես չեմ ուզում, որ դու զորավար դառնաս:
Նրա գունատությունն անցավ աչքերին:
- Չէ, զորավար չեմ դառնա, - ասացի Հասմիկին, - զորավարներն ի վերուստ ընտրված մարդիկ են:
- Զորավարները սպանվում են, - ցնցվեցին նրա ուսերը:
- Զինվորներն էլ են մեռնում: Պատերազմում բոլորի ուսադիրներն էլ մի գույն ունեն մահի առաջ, և հեռվից եկող գնդակը երբեք չի հարցնում՝ ո՛վ ով է: Իսկ զորավարները... Նրանց մահն անմահություն է:
Հասմիկը չգիտեր պատերազմի օրենքները, որոնք երբեք ոչ մի տեղ չեն գրվում: Խրամատներում ոչ ոք չէր ուզում սպանել և սպանվել: Պատերազմում օրինականացվում է մարդ սպանելը: Մա՛րդա՛ո՛րս: Պատերազմ. նայած թե կողմերն ինչի համար են պատերազմում: Մի՛ սպանաներ: Պատվիրան է: Քրիստոսն ասել է նաև... այնժամ ծախիր շորերդ և զենք գնիր... Խրամատներում ապրելը դառնում է քաղցր ծորացող մի գոյավիճակ, և երբ նայում ես սապոգներիդ տակ ցեխի մեջ տրորվող Հայրենիք կոչված շնչավոր գոյությանը՝ ապրելը տենչ է դառնում հենց այդ գոյության համար, որի եզերքում մենք ենք՝ իրար միահյուսված արմատներով, Հասմիկն է, օտար վայելքներ փնտրող մարդիկ են, և մեր ճակատներին գրված է մի ընդհանուր օրենք. այստեղ պիտի մեռնենք: Ծիրանենին միայն իր հողում է ծաղկում և փթթում, տալիս խոշոր, քաղցր պտուղներ:
Ճանապարհները` որպես հուսո կամուրջներ, մեզ տանում են տուն, որի շեմին նստած է Նանե աստվածուհին՝ սպիտակ գլխաշորով, ձեռքին կապույտ թաշկինակներ, տանում են քաղաք, որտեղ կամֆորայի հոտից գլխապտույտ է առաջանում, և ճամփակեսին մենք մենակ ենք մնում մահվան դեմ: Իսկ ապրելն այդ պահերին դառնում է դժվար իրագործվող մի ցանկություն:
Սուրճը մի տեսակ առույգություն է բերում, չնայած տխրություն դեռ մեջս կա: Աշխարհին կարծես թե թթվածինը պակասում է մի քիչ, և կարծես թե փակվում են օդանցքները դրսի ու ներսի, և մարդիկ իրենց իսկ ջերմոցային երևույթից մի օր պիտի պռնկեպռունկ լցվեն և անձրևեն:
Շոգը բոլորին քշել է հով տեղեր: Դանդաղ հագնվում եմ: Հիվանդները քնած են, իսկ բժիշկներն էլ ինչ□որ մի տեղ նիրհում են տոթից: Փախչել: Ո՞ւր փախչել: Ումի՞ց: Ինչի՞ց: Չէ, փախչել չէ, ուղղակի դուրսը կանչում է:
Լսվում է թույլ երաժշտություն: Բաց դռնից մի պահ նկատում եմ վիրակապված դեմք: Վիրակապվածը, թեև լրիվ ապաքինվել են վերքերը, և ազատ ելումուտ է անում միջանցքում, դեռ մի քանի օր էլ պիտի այստեղ մնա:
Դուրս եկա միջանցքից:
Սիրում եմ Երևանի սրճարանները: Անձրևոտ օրերին ամեն ինչ խտացվում, լցվում է սրճարանները, և Երևանն այդ պահին շատ նեղ է թվում, աշխարհն էլ սեղմվում, դառնում է շուտասելուկի պես մի բան, գալիս, տեղավորվում է փոշի կուլ տված ցեխոտ, չլմփացող մայթերին:
Սուրճի բաժակներ:
Աղջիկները քիթ - քթի գուշակում են սուրճի մրուրով և մեկ□մեկ էլ թաքուն, աչքի տակով կողքները նայում: Տղաներն էլ... նրանց հայացքը շոշափում է աղջիկներին ոտքից գլուխ, շոյում սրունքներն ու կամաց□կամաց բարձրանում վերև, հետո պարուրվում է շղարշով: Սրճարաններում մի բաժակ սուրճի շուրջ տաք□տաք վեճեր են գնում և հարցեր լուծվում: Այդպիսի պահերին ժամանակն ու տարածությունը օղակում են սուրճի բաժակը, ու մի թել պատմություն է հյուսվում ծիրանենիների երկրի մասին, որը՝ որպես ցնորք, սկիզբ է առնում սրճարաններից, սահում քաղաքի արվարձաններով, առանց սրտխառնուքի անցնում վառոդահամ ամպերի միջով, սահում մեր ծանր կրունկների տակ տրորված հողի վրայով և կերպարանք առնում մեռնող զինվորների հոգնած աչքերին. ասում են, թե այդ կերպարանքը օդանման մի գոյություն է, որն ունի աչքեր, ձայն, թևեր, հայացք:
- Հրեշտակ է, - ասում են,- և շատերին է փրկել այդ հրեշտակը:
Ժամանակն ու տարածությունը ջնջո՞ւմ են, արդյոք, ամեն ինչ: Ի՞նչ է հիշողությունը, և փոխվո՞ւմ է այն տարածության մեջ: Մեր հիշողությունը մի ծիրանի ծառ էր, մի թթենի ու այդ երկրի մասին մի պատում, որի գույները տարածության մեջ ավելի են խտանում և շոշափվում, դառնում հրեշտակ, իջնում ֆիդայու ուսին:
Երևանի սրճարանները, որոնք ամռան շոգերին դառնում են մի կտոր ստվեր, տարվա բոլոր եղանակներին աշուն են ապրում, և անտուն մի քամի միշտ էլ թավալ է տալիս մայթերի մերկ սալերին:
Կանգառներում խռնվել են մարդիկ: Փողոցներում խելակորույս մի հևք է վազվզում, որը շնչահեղձ է լինում տոթից: Ախ, թե մի կաթիլ անձրև գար... Չեմ սիրում անձրևը: Նրա հետ ունայնություն է մաղվում ուսերիս: Երբ անձրևում է, հողը կակղում է: Հողը խմում է անձրևաջուրը մարդու նման, և երբ ծարավը հագեցնում է, ցեխն է չլմփում մեր ոտքերի տակ, և ցեխաջուրն է հոսում առվակներով:
Տրանսպորտ չկա: Ոտքով քայլում եմ մինչև Կիևյան: Կամրջի ձախ թևի վրա սրճարան կա, սրճարանում` լքվածության շունչ: Նստել է սրճարանատեր Աշոտ Նարինյանը՝ գլուխը կախ և ճակատն առել ափերի մեջ:
Շոգ է:
Շոգը զոռում է:
Սրճարանի ներսի պատերին գովազդներ են փակցված. -Խմեցե՛ք հյութ-: Անպայման սառը հյութ կամ թան այս շոգին: Դիմացի մայթին՝ ստվերում, նստել է հյութ վաճառող աղջիկն ու ննջում է. խմեք հյութ: Աղջիկն անփութորեն ոտքը գցել է ոտքին, և սպիտակ խալաթի փեշը ետ է քաշվել: Անցորդների աչքերը քրտնած փողոցից մի պահ կտրվում են և կենտրոնանում փեշի վրա: □Խմեք սառը հյութ□։
Ողջագուրվելուց հետո Նարինյանը սառնարանից հանում է մեկական սառը շիշ լիմոնադ և բաժակները լցնում:
Սրճարանի պատով մեկ քարավան է նկարված և մտամոլոր, մեն□մենակ առաջնորդ: Դեղին ավազ, դեղին սարեր, դեղին ամպեր, դեղին տենդ:
Հարց ու պատասխանից հետո Աշոտը մեկ անգամ ևս գրկում է ինձ.
- Ուրեմն՝ ողջ ես:
Մետրոյից դեպի կամուրջն է իջնում մարդկանց բազմությունը: Հոսքը շարունակվում է մինչև ուշ գիշեր, հանգրվանում քաղաքի արվարձաններում, ու հաջորդ առավոտ ծայր է առնում ետադարձ հոսք:
Մատուցողուհին կոնյակ է բերում: Խմում ենք:
Աշոտ Նարինյանի տարիքն արդեն ամեն եկող աշնան հետ անցնում է:
- Առանց ձեզ տխուր է, - ասում է, - ե՞րբ եք իջնելու սարերից:
Դիմացի մայթին դեռևս ննջում է հյութ վաճառող աղջիկը: Արևի մի շող է իջել փակ կոպերին:
Շոգը ծառերի սաղարթներից թափանցել է սրճարան: Աշոտը թաշկինակով սրբում է ճակատի քրտինքը:
- Ուսանող ժամանակս Համլետ եմ խաղացել... Ի՜նչ օրեր էին:
Նա ձեռքը դնում է ուսիս.
- Ջահել լինեի, բարձրանայի սարերը:
Կրկին լցնում է բաժակները:
Չեմ խմում: Աշոտից տրտմությունը փոխանցվել է ինձ: Էհ, դրսում էլ բան չկա: Ծը՛լնգ... ծը՛լնգ... ծը՛լնգ... Դողում են ռելսերը տրամվայի հևոցի տակ: Ծը՛լնգ... ծը՛լնգ... Մարդկանց հոսքը քարավանի է նման՝ շարան□շարան, անվերջ: Ծը՛լնգ... տոթը՝ քրտինքի և փոշու մի կաթիլ դարձած՝ կախվում է քաղաքի գլխին:
Դուրս եմ գալիս սրճարանից: Կամրջի ծայրին անշարժացած տրամվայներն ու տրոլեյբուսները հանգստացող քարավանի են նմանվում: Հոսանք չկա: Ծը՛լնգ... պայթում է փոշու կաթիլը կամրջի վրա: Մարդկանց անկանոն հոսքը մրջյունների քարավանի է նմանվում:
Հյութ վաճառող աղջիկն ալարկոտ ուղղվում է և ժպտում: Նրան եմ ուղղում ճեպանկարը: Նայում է, հետո հանում հայելին. երևի ուզում է փնտրել նկարի և իր միջև ընդհանուր ինչ□որ բան: մեկ անգամ ևս հայացք է նետում թղթին ու կարդում մանրիկ տառերով գրվածը:
- Ո՞վ է:
- Չապրած մի ճշմարտություն:
Աղջիկը հյութ է լցնում:
- Հյուրասիրում եմ,- ասում է նա:
Ես խմում եմ սառը հյութն ու դրամը դնելով սեղանիկին՝ հեռանում: Աղջիկը դրամը վերադարձնելու համար մի քանի քայլ է անում և կանչում ինձ:
Ես արագացնում եմ քայլերս և խառնվում կամուրջն անցնող բազմությանը, դառնում նրա մի մասնիկը:

ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ
LANGUAGE/ЯЗЫК
ENGLISH РУССКИЙ
Заказ гостиницы
Забронируй и получи возврат в размере 10%.
Аэропорт
Аэрофлот
Расписание
Курсы валют
Обменный курс Центрального банка
Банки Армении
Обменники
Гостиницы
Гостиницы
Квартиры и дома Недвижимость в Армении
ПРЕДЛАГАЕМ
ПРЕДЛАГАЮ УСЛУГИ
ВУЗ-ы Армении
ВУЗ-ы Армении


ГУ-ВШЭ

Посольства Консульства
Посольства
Консульства
Искусство
Музыка
Живопись
Кино
Театр
Скульптура
Керамика
Ковры/Гобелен
Ювилирное дело
Народное творчество
Мода
Горнолыжный курорт Армении
Цахкадзор
Бизнес
Выставки
Справочник предприятий Армении
Экспорт/Коммерция
Бизнес-каталог Армении
Софт для бухг. и банков
Литература об Армении
Литературные странички
Армянская литература
Дом книги
История
Матенадаран
Мед.библиотека
Средневековая литература
Библиотеки Армении
E-библиотеки
Союз библиотек
Нац.библиотека
Детск.библиотека
Библиотека им. Иссаакяна Республиканская научно-техническая библиотека
Счётчик
Пн: 300
Вт: 247
Ср: 336
Чт: 345
Пт: 181
Сб: 223
Вс: 326
Всего: 2140286
Рекорд: 3249
OnLine: 28
Сайты наших партнёров
ПАРТНЕРЫ

Сети, компьютеры....

Игры для сотовых...
Работа в Армении
http://www.job.am http://www.list.am/ru http://careercenter.am
Погода
ПОГОДА В ЕРЕВАНЕ

Реклама Google
Armenian Travel Guide